10:19 , 29 նոյեմբեր, 2013
Tert.am-ը գրում է.
Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայանգիր կնքելու ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ելույթ ունենալով Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» բիզնես ֆորումի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մտադրության և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ցանկության մասին։
Հայաստանը պատրաստ է ընդունել պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են ՄՄ-ին միանալու համար, և այդ հարցով ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարը հաղորդել էր, որ Երևանը մինչև փետրվար գրեթե պատրաստ կլինի ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ