09:48 , 29 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Անթալիայում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 29-ին կայանալու է չորրորդ տուրը:
Վերջին երկու անընդմեջ հաղթանակներից հետո (Եգիպտոսի և ԱՄՆ-ի ընտրանիների նկատմամբ, համապատասխանաբար) աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր հանդիպելու է Չինաստանի ներկայացուցիչների հետ:
Հատկանշական է, որ նախորդ՝ երրորդ տուրի բոլոր թիմային դիմակայություններում գրանցվել է բացառապես միևնույն՝ 2,5-1,5 հաշիվը:
3-րդ տուրի մյուս մրցախաղերում գրանցված արդյունքները.
Ուկրաինա –Ադրբեջան՝ 2,5-1,5, Հոլանդիա -Գերմանիա՝2,5-1,5, Ռուսաստան – Չինաստան՝ 2,5-1,5, Թուրքիա – Եգիպտոս՝ 2,5-1,5:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ