Հիմա ասեմ, բոլորդ շշմեք


09:13 , 29 նոյեմբեր, 2013

Ավելի քան քսան տարի Լոսում նայում եմ «Հայաստան Հիմնադրամ» կոչված այս թելեթոն-խեղկատակությունը՝ մի քանի մնայուն կլիենտ-ծաղրածուների մասնակցությամբ: Դուք գիտե՞ք, որ այդ տարիների ընթացքում «Հայաստան» անունը կրող այս «շոուի» ընթացքում Հայաստանի անունը չի տրվում ընդհանրապես, որ նրա մասնակիցներից և դիտողներից տերերը ջանադրաբար թաքցնում են Հայաստանի ներքին իրավիճակը ու այնտեղ կատարվող իրադարձությունները: Եթե մինչև հիմա չեք նկատել կամ ուշադրություն չեք դարձրել, ապա խնդրում եմ հիմա ամենայն լրջությամբ հասկանալ և վերաբերվել սրան: «Հայաստան» հիմնադրամի թելեթոնին մասնակցող հայ մարդը դրամ է տալիս առանց լսելու Հայաստան բառը, առանց տեսնելու գեթ մեկ կադր Հայաստանի մասին: Արդյո՞ք սա հիպնոս է, թե բացահայտ էշացում...