Արևելյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ


08:53 , 29 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այս գիշեր Կախեթի տարածաշրջանում (Արևելյան Վրաստան) տեղի է ունեցել 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգային կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գուջարեթի գյուղում:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Կախեթի տարածաշրջանը համարվում է միջին սեյսմաակտիվության գոտի: