08:39 , 29 նոյեմբեր, 2013«Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է։ Այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Աժ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի հայտնի Թռչունիչի հետ պարզելու, թե ինչ է նա մտածում ՀՀ-ի՝ Մաքսային Միությանն անդամակցելու և կրկին ԽՍՀՄ կարգերին վերադառնալու մտահոգությունների մասին։ «Ես շատ կուզենայի, որ ԽՍՀՄ գնանք, բայց նման բան չի կառուցվելու»,-տխուր ասաց իրեն անդավաճան կոմունիստ համարող Թռչունիչը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ նա ասում էր. «Ես պապ եմ ունեցել, որը մահացավ 96 տարեկանում և նրա վերջին խոսքը սա էր. ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի թողեք»։ «Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում է Սերժ Սարգսյանը»,-հարցրինք կոմունիստին։ «Սերժ Սարգսյանը, թե ով ուզում է կատարի... հիմա մարդիկ կան, որ, ասենք, եվրոպացիների թելադրանքով կարող են փողոց դուրս գալ... հավատացեք, որ ժողովրդի փրկությունը ՌԴ-ն է լինելու։ Մենք կմտնենք նաև ռուբլու գոտի..․»,–պատասխանեց Խորեն Թռչունիչը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։