Լարի Քինգն ընդունել է Լեռնային Ղարաբաղ այցելելու Բակո Սահակյանի հրավերը


07:48 , 29 նոյեմբեր, 2013

Լարի Քինգը կայցելի ԱրցախՀայտնի հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան»համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին, որն այս պահին ընթանում է ԼոսԱնջելեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդավարը զրուցել է Լեռնային Ղարաբաղինախագահ Բակո Սահակյանի հետ, ստացել Արցախ այցելելու հրավեր, որին դրական էարձագանքել: Հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում լրագրողի հետ զրույցում այդմասին տեղեկացրեց Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Հավանաբար, մոտժամանակներս Լարի Քինգը կայցելի Արցախ»,-նշեց Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ hեռուստամարաթոնը մեկնարկել է նոյեմբերի 28-ին Երևանիժամանակով 20.00-ին և կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` ժամը 08.00-ն: 2.5 ժամվաարդյունքներով աշխարհասփյուռ հայերի ջանքերով հավաքվել է մոտ 3 միլիոն 73 հազար դոլար:«Հեռուստամարաթոն 2013»-ին նվիրաբերված գումարները կուղղվի Վարդենիս-Մարտակերտ`Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհիկառուցմանը: Մինչ հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների,հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներնէլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում,Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, ինչպես նաեւ Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը: Նախորդ տարի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր գյուղը» կարգախոսով 15-րդ հեռուստամարաթոնի ավելի քան 12 ժամ տեւած հանգանակության արդյունքում հավաքվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար՝ մոտ 8.5 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ Լարի Քինգը, ով աշխարհահռչակ հեռուստատեսային եւ ռադիո հաղորդավար է, 25 տարի CNN-ի եթերում հեղինակային հաղորդում է վարել, հյուրընկալվել է հեռուստամարաթոնում: