Եգիպտոսում 21 կնոջ 11 տարվա ազատազրկման են դատապարտել` խաղաղ ցույցի մասնակցելու համար


00:50 , 29 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եգիպտոսում 21 կանայք դատապարտվել են 11 տարվա ազատազրկման` նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակցությանն ուղղված խաղաղ ցույցին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Բողոքի ակցիայի ամենաերիտասարդ մասնակիցը 15 տարեկան է: 

Դատավճռի պատճառով բախում է տեղի ունեցել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և քաղաքացիների միջև: 

Բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ: 

Ըստ աղբյուրի խոսքերի՝ ի սկզբանե կանայք ձերբակալվել են նրա համար, որ դժվարացրել են տեղաշարժը, ինչպես նաև այնպիսի իրեր են ունեցել, որոնք կարող էին վնասել մյուս քաղաքացիներին: