Ռուբեն Հովհաննիսյան. «Սահմանի մոտ բոլոր խնդիրները երկրորդական են դառնում, մտածում ես միայն այդ սահմանը պահելու մասին»


23:49 , 28 նոյեմբեր, 2013

UNKNOWN_PARAMETER_VALUE (67)Kinoashkharh.am-ը գրում է.

Ազատամարտիկ, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանը 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր: Հետո  ընկերներով որոշեցին մեկնել Արցախ, այդ  ժամանակ էլ իմացան «Արաբո» ջոկատի մասին ու հասկացան, որ գտել են այն,  ինչ փնտրում են: Արցախում բոլորի նման նա էլ զենքը ձեռքին կռվում էր, բայց ռեժիսորի մասնագիտությունը հանգիստ չէր տալիս: Անընդհատ տեսախցիկ էր փնտրում ու վավերացնում այն,  ինչ հնարավոր էր: «Ես ողջ եմ մնացել ու իմ հոգու պարտքն եմ համարում ազատամարտին նվիրված ֆիլմաշարի ստեղծումը, որպեսզի տղաների գործն անհայտ չմնա»,- խոստովանում  է նախկին ազատամարտիկը, որ արդեն երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է: 

- Ծնվել եմ Երևանում, ինչպես ժամանակին ընդունված էր ասել` հայրենիքի թշնամու ընտանիքում: Մեր ընտանիքի անդամներն ընտրելու իրավունք չունեին, որովհետև պապս գնդակահարվել էր 1937-ին, հորեղբայրս` Հրանտ Հովհաննիսյանը, 25 տարի անցկացրել էր աքսորավայրում: Հայրենասիրության իմ առաջին դասերը հենց նրանից էլ ստացել եմ: Երբ երիտասարդ տարիքում ոգևորվում էի Սովետական Հայաստանի դրոշով, նա ասում է`ª սա մեր դրոշը չէ, կմեծանաս` կասեմ, թե որն է մեʹր դրոշը:

UNKNOWN_PARAMETER_VALUE (66)88-ին մենք վերջապես բախտ ունեցանք ճանաչելու այդ դրոշը: Միտինգային մեր կյանքը երկար չտևեց. չորս ընկերներով որոշեցինք զենք գտնել ու որևէ ջոկատ մտնել: Ես ավարտել էի Էջմիածնի արվեստի քոլեջի  ռեժիսորական բաժինը, Մովսես Գորգիսյանի, Սամվել Թադևոսյանի  հետ խաղացել  Երևանի ժողթատրոնում: Ավելի ուշ սովորել ու ավարտել եմ Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Թեև մասնագիտությամբ օպերատոր չէի, նկարահանումներ անել սիրում էի…

89-ին չորս ընկերներով դարձանք «Արաբո» ջոկատի անդամ: 1990 թ. առաջին անգամ մասնակցեցի մարտական գործողություններին: Օգոստոսին, երբ մեր տղաները կռվում էին Ոսկեպարում, կարծես աչքերիս առջև մեր հին ֆիդայիներն էին, նրանց քաջությունն ապշեցնում էր ինձ, այդ տղաները կարծես վախ չունեին: Ամեն ինչ  տեսախցիկով անմահացնելու ցանկություն էր առաջանում: Մի կերպ տեսախցիկ ձեռք բերեցի ու սկսեցի նկարահանել:

UNKNOWN_PARAMETER_VALUE (72)Փաստորեն մի ձեռքում զենքն էրմյուսում` տեսախցիկը: 

- Այոʹ: Իմ ողջ մարտական ուղին անցել եմ «Արաբո» ջոկատի հետ, ուստի նկարահանումներիս հիմնական առանցքում հենց մեր տղաներն են ու ժողովուրդը` արցախյան գոյամարտի անմիջական մասնակիցները: UNKNOWN_PARAMETER_VALUE (89)Այդ օրերից պահպանված վավերագրական նյութի հիման վրա արդեն քսան ֆիլմ է ստեղծվել: Առաջին ֆիլմը, որը նկարահանվեց 1994 թ., նվիրված էր «Արաբո» ջոկատի ու հայկական վաշտի մյուս տղաների առեղծվածային պատմությանը: «Արաբո»-ին է նվիրված նաև իմ «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմը, որի երկրորդ մասը դեռ ընթացքի մեջ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-1992 թ. հունիսի 29-ը ճակատագրական դարձավ  հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք, ազերիների անսպասելի հարձակման  հետևանքով շրջափակման մեջ հայտնվելով,   զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում: Զոհվածներից 21-ը «Արաբո» ջոկատից էին, 29-ը` Հոկտեմբերյանի «Արծիվ» վաշտից, 19-ը արցախցիներ էին, մյուսները` «Զեյթուն» ջոկատից: Մինչև 2008 թ. հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեղծվածային: Որևէ մեկը  ստույգ չգիտեր` նրանք զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետկորած: 2008-ին համացանցում հայտնված տեսանյութը վերջ դրեց անորոշությանը: Տեսանյութում տղաների դիակներն էին, որոնց մեջ շատերը ճանաչեցին իրենց հարազատներին: Այդ ողբերգական իրադարձություններից ավելի քան  երկու տասնամյակ է անցել. չնայած հայկական կողմի ու միջազգայինկառույցների  ջանքերին` Ադրբեջանը հրաժարվում է  հանձնել  զոհվածների դիակները:

- Այս պատմությունը կարծեք տխրահռչակ «Օղակ» գործողության շարունակությունն էր: Հունիսի 13-ի այդ գործողությունից հետո մեր տղաների մի մասը Շահումյանի շրջանի խաղաղ բնակիչներին մեծ դժվարությամբ, սարերով, շատերին` ուսերի վրա,  տեղափոխեցին Հայաստան` Սյունիքի Հալիձոր գյուղ, որտեղ նրանց ապաստան տվեցին, սննդով ու հագուստով ապահովեցին: Տղաները պատմում էին, որ ճանապարհի դժվարություններից ուժասպառ եղած մի կին երեխային ջուրն էր նետել ու փորձել էր ինքն էլ նետվել, բայց երկուսին էլ փրկել էին: Նման պատմությունները բազմաթիվ են, դրանք պատերազմի տարեգրությունն են, որոնք հետագայում տեղ կգտնեն նաև իմ գրքում: Դժվար ժամանակներ էին, հայկական կողմը կռվում էր խորհրդային զորքի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի  ու վարձկան գրոհայինների դեմ: Շահումյանի շրջանը երեք օրում դատարկվեց հայերից, իսկ հունիսի 16-ին նրանք արդեն Մարտակերտում էին: «Արաբոն» շարժվում էր դեպի Մարտակերտ` կասեցնելու հակառակորդի  առաջխաղացումը: Հունիսի 26-ին Կարմիրավան գյուղի մոտակայքում էինք, որը թշնամին գրավել էր: Մի քանի ժամ տևած մարտից հետո այն ազատագրեցինք: Հաղթանակով ոգևորված` շարժվեցինք առաջª դեպի Լենինավան, ապա Հասանղայա: Միավորված հայկական ջոկատներից կազմված զորախումբը մի քանի ուղղություններով պիտի իրականացներ գրոհը` ազատագրելու  Շահումյանը: Հունիսի 29-ի առավոտյան նախատեսվում էր Լենինավանի գրոհը: Ժամը 3-ին «Քիմիայի պահեստներ» կոչվող վայրում բաժանվեցինք: Դեպի Հասանղայա շարժվող մեր 21 տղաների թվում նաև Ավետիս Ավետիսյանն էր` իմ մտերիմ ընկերը: Ուզում էի  նրա հետ գնալ, բայց քանի որ ցանկություն ունեի նկարահանելու Լենինավանի գրոհը, բաժանվեցինք: Գրոհը նախատեսված էր ժամը 6-ին, այն, կարելի է ասել, ձախողվեց:  Հասանղայայի մոտ գտնվող տղաների հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ մեր  հետախույզները պարզեցին, որ այն վայրում, որտեղ պիտի լինեին նրանք, արդեն ադրբեջանցիներն էին: Մեկ օր անց մենք հեռվից հետևում էինք, թե ինչպես են նրանք տրակտորներով փորում ու թաղում դիակները: Հետախուզական գործողությունների շնորհիվ մեզ հաջողվեց  հողի տակից դուրս բերել ու վերադարձնել մեր տղաներից ընդամենը երեքի դիակները: Երկար ժամանակ հույս ունեինք, որ տղաներից ոմանք գուցե կարողացել են փախչել դեպի մոտակա անտառն ու փրկվել, բայց…

Ես կարծում եմ`  տղաները համոզված էին, որ նահանջի տեղ չունեն, քանի որ նահանջի դեպքում ավելի շատերը կհայտնվեին շրջափակման մեջ: Նրանք մնացել ու մարտնչել են մինչև վերջ, զոհվել հերոսաբար:

Հերոսներ են մեր բոլոր այն տղաները, որոնք կամավոր մեկնեցին Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, նրանցից որևէ մեկը չէր կասկածում, որ հաղթելու ենք: Զարմանալի ոգի կար: Ինձ համար ամենավառ կերպարներից էր Սիմոն Աչիքգյոզյանը` Դեդը, որը զոհվեց Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ. հրաշալի գիտնական, արվեստագետ, բազմակողմանի զարգացած մարդ: Երիտասարդները նրան չափազանց հարգում էին, բոլորին օգնում էր իր խորհուրդներով, երբեք չէր զլանում պատասխանել նրանց անգամ պարզունակ հարցերին: Դեդի մասին ծավալուն նյութ կա կուտակված, բայց ամբողջական ֆիլմ դեռ չեմ նկարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ