23:18 , 28 նոյեմբեր, 2013Երգչուհի Ռիփփին ArmStar.am-ի հետ զրույցում անկեղծացավ ներկա փոփոխությունների և ապագա պլանների մասին:

Վերջերս Ձեզ մոտ ստեղծագործական պասիվություն է նկատվում, ի՞նչն է պատճառը: Ե՞րբ ենսպասվուն նրություններ և այս պահին ինչ՞ի շուրջ եք աշխատում:
Այո, ճիշտ է:Մոտավորապես մեկ ու կես տարի է, ինչ ոչինչ չեմ արել: Պատճառը անձնական կյանքում փոփոխություններն ու երկրից հաճախ բացակայելն է: Այժմ ինձ լիովին նվիրել եմ սիրելի աշխատանքիս և արդեն աշխատում եմ միանգամից մի քանի երգի վրա: Տեսահոլովակներ այս տարում չեմ խոստանում, փոխարենը 2014-ին կներկայանամ ինձ հոգեհարազատ ոճում, սակայն որոշակի նորամուծություններով հանդես կգամ:
Մոտ մեկ տարի առաջ հայտարարեցիք, որ պատրաստվում եք նշանվել և տեղափոխվելարտերկիր: Վերջես հայտարարեցիք, որ չեք նշանվելու և մոտակա տարիներին նման«վտանգ» չի սպառնում Ձեզ: Ի՞նչն էր բաժանվելու պատճառը: Ի՞նչն է Ձեզ ստիպել հեռու մնալ նմանատիպ հարաբերություններից:

Պատճառը մեկը չէ, և դրանք բոլորը նշել իհարկե հնարավոր չէ, պարզապես կային բաներ, որ այնպես չընթացան, ինչպես մենք կցանկանայինք: Ինչ վերաբերում է ապագայում նմանատիպ հարաբերություններին, ապա անկախ նրանից, թե ինչպես եմ այժմ արտահայտվում , ստույգ ասել ուղղակի անհնար է: Ես գուշակ չեմ և չգիտեմ ինչ է ինձ սպասվում ապագայում:
Իսկ այժմ կա՞ ցանկություն մեկնել երկրից և ապրել արտասահմանում:
Ցանկություն կա, սակայն մոտ ապագայում դեռ չեմ պլանավորում մեկնել երկրից:
Շարունակությունը՝ այստեղ