Ջրհեղեղից տուժած կինը վերադարձրել է իր հայտնաբերած խոշոր գումարը


21:01 , 28 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օլբիա քաղաքի բնակչուհին, ով Սարդինիայի ջրհեղեղի հետևանքով կորցրել էր իր ամբողջ գույքը, դիմել է օգնության տեղաբաշխման կենտրոն, որտեղից օգնության կարիք ունեցող մարդիկ կարող են ստանալ հագուստ ու այլ անհրաժեշտ իրեր ու մթերք, գրում է Italia-ru.com-ը:

Որպես օգնություն ստացած հագուստի գրպանում կինը հայտնաբերել է 1180 եվրո: 

Չնայած իր անելանելի վիճակին՝ 55-ամյա տնային տնտեսուհին դիմել է կարաբիներին՝ խնդրելով գտնել գումարի տիրոջն ու փողը վերադարձնել նրան, ինչն էլ վերջիններիս հաջողվել է: