18:16 , 28 նոյեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
1. 11 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թանկարժեք քարերով տոնածառ
Աշխարհի ամենաթանկարժեք Սուրբ ծննդյան տոնածառը տեղադրվել է Աբու Դաբիի «Emirates Palace» հյուրանոցում 2010 թվականին: Միայն ծառի արժեքը մի քանի հազար դոլար էր, իսկ արդեն զարդերի արժեքը հասնում էր մի քանի միլիոնի: Խաղալիքների ստեղծման համար օգտագործվել է մարգարիտ, ոսկի, ադամանդ, շափյուղա, զմրուխտ: Տոնածառին կախել էին ոչ միայն թանկարժեք խաղալիքներ, այլև ոսկյա զարդեր ՝ ժամացույց, ապարանջան, վզնոց:
.jpg)
2. 4.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա տոնածառ
2007 թվականին ճապոնացի ոսկերիչ Գինզա Տանական պատրաստել էր 20-կիլոգրամանոց ոսկե Սանտա Կլաուս, իսկ մեկ տարի անց հայտնվեց $1.5 միլիոն դոլարանոց ոսկե տոնածառը: Տարիներ անց նրա ֆիրմային խանություն հայտնվեց տոնածառ, որի համար օգտագործվել էր 40 կիլոգրամ թանկարժեք մետաղ: Այն նման էր ոչ թե տոնածառի, այլ կարուսելի: Ձիերի փոխարեն Դիսնեյի մուլտֆիլմերի 50 հերոսներն էին՝ Մոխրոտիկը, Ջրահարսը, Պինոկիոն և Միկի Մաուսը :
.jpg)
3. 1.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծաղկային տոնածառ
Տոնածառի թանկարժեք լինելն ամենևին կախված չէ նրա չափսերից: Օրինակ՝ 2007 թվականին «Takashimaya» ճապոնական առևտրի կենտրոնների ցանցում վաճառքի է հանվել մի փոքրիկ տոնածառ, որը կարող էր գնել միայն միլիոնատերը: Նրա դիզայնի հեղինակն էր «Claude Quincaud» ֆրանսիական ծաղկային բուտիկը: Ծառը բաղկացած էր մի քանի հարյուր փոքր չորացած վարդերից, որոնց յուրաքանչյուրի թերթիկի վրա, որպես կաթիլ, ամրացված էր ադամանդ՝ բերված Ավստրալիայից և Հարավային Աֆրիկայից: Օգտագործված էր 400 հատ ադամանդ՝ 100 կարատ քաշով: Այս ամենը լրացում էր Թեդի արջուկը ադամանդե կուլոնով:
.jpg)
4. 1.005 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդյա տոնածառ
Սինգապուրի «Soo Kee» ոսկերչական տան ներկայացուցիչները ստեղծել են միլիոն դոլարից ավել արժողությամբ տոնածառ՝ այն զարդարելով 913 կարատ քաշով 21798 ադամանդներով: Այս թանկարժեք տոնածառի ճյուղերը զարդարված էին 3762 բյուրեղյա ուլունքաշարով: Տոնածառի բարձրությունը 6 մետր էր, իսկ քաշը՝ 3 տոննա: Այն տեղադրված էր առևտրի կենտրոնում և շուրջօրյա պահպանվում էր, բայց ադամանդները գողանալ ցանկացող այդպես էլ չգտնվեցին:
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ