17:40 , 28 նոյեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափում է Միացյալ Նահանգների ընտրանու հետ, որի կազմում, ի դեպ, հանդես է գալիս հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Ամերիկացիների հետ դիմակայությունում, հայկական թիմին կրկին առաջնորդում է Լևոն Արոնյանը, ով երկրորդ տուրում հանգստանում էր: Հատկանշական է, որ Հայաստանի այսօրվա մրցակիցը նախորդ տուրում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ է տոնել Ռուսաստանի ուժեղ հավաքականի նկատմամբ:
Հայաստան – ԱՄՆ
Լևոն Արոնյան (2801) – Հիկարու Նակամուրա (2786)
Սերգեյ Մովսեսյան (2700) - Գատա Կամսկի (2721)
Վլադիմիր Հակոբյան (2681) - Ալեքսանդր Օնիշչուկ (2672)
Գաբրիել Սարգսյան (2676 ) - Վարուժան Հակոբյան (2625)
Երրորդ տուրի մյուս մրցակից զույգերը՝ Ուկրաինա - Ադրբեջան, Հոլանդիա - Գերմանիա, Ռուսաստան - Չինաստան, Թուրքիա - Եգիպտոս: