17:16 , 28 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ բնակչության կեսը բողոքում է շատակերությունից:
Մարդիկ շատ են ուտում, ավելորդ քաշ հավաքում, իսկ հետո սթրես ապրում հավաքած կիլոգրամների պատճառով: Մարդիկ շատ են ուտում հատկապես տոնական օրերին: Աճում է ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը՝ գրում է Vesti.ru-ն:
Microsoft Research-ի դիզայներները ստեղծել են հատուկ նյութից կրծկալ, որը կարող է հետևել այն կրողի տրամադրությանն ու կանխել նյարդային հողի վրա վերջինիս շատակերությունը:
«Որպես կանոն, էմոցիոնալ շատակերներ են համարվում կանայք: Մենք փորձել ենք նման բան անել նաև տղամարդկանց ներքնազգեստի հետ, սակայն այն շատ հեռու է սրտից»,- ասում է Microsoft-ի ավագ գիտաշխատող Մերի Չերվինսկին:
Սթրեսը չափող կրծկալը վերջերս փորձարկվել է կամավորների ոչ մեծ խմբի վրա:
Նա նշել է, որ կրծկալում տեղադրված հաղորդիչներն աշխատում են մոտ 4 ժամ, իսկ հետո մարտկոցը լիցքավորման կարիք ունի:
Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են մարմնի այլ մասերը, որտեղ սարքը վերահսկելի կլինի նույն ճշգրտությամբ, ընդ որում՝ չի պահանջի էներգետիկ ծախսեր: