15:45 , 28 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Նոյեմբերի 28-ին, ժամը 14,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արցախ» բանկի Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել են բանկի աշխատակիցներին, շենքի բնակիչներին, մոտակա մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին: Ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: