Հայաստա՞ն, թե Պարագվայ. պայքար՝ արգենտինացի մարզչի համար


15:33 , 28 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինական «Արսենալ» ակումբի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոյի ծառայություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից զատ սկսել է հետաքրքրվել նաև Պարագվայի ֆեդերացիան:

Ալֆարոն իր ակումբի հետ գործող պայմանագիր ունի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Արսենալ»-ը շարունակում է պայքարն Արգենտինայի չեմպիոնի կոչման համար: Թիմն առաջատար «Սան Լորենցո»-ի զիջում է 2 միավորով:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ նշել էր, որ դեկտեմբերի կեսին մասնագետը կժամանի Հայաստան՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքին: