15:14 , 28 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աստանայի հրապարակներից մեկում հավաքված ավելի քան 3000 ուսանողները միաժամանակ սեր են խոստովանել նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ուսանողները բացականչել են «Մենք աջակցում ենք ազգի առաջնորդին», որից հետո նախագահի համար երգել նրա սիրած երգը «Գարունը Զարեչնայա փողոցում» խորհրդային կինոնկարից: Նրանց ձեռքին նկատել էին ցուցապաստառներ՝ «Ես սիրում եմ Ղազախստանը, սիրում եմ Նուրսուլթանին» գրությամբ: Այնուհետև ուսանողները երկինք են արձակել հազարավոր սրտաձև փուչիկներ:
Միջոցառմանը մասնակել են Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի ուսանողները: Բուհի հասարակայնության հետ կապերի բաժնում հայտնել են, որ ակցիայի նախաձեռնողները հենց ուսանողներն են: Նրանք ցանկացել են այդ կերպ իրենց հարգանքն արտահայտել առաջնորդի հանդեպ և երախտագիտություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է երկրի համար:
Ակցիան կազմակերպվել էր Առաջին նախագահի օրվա նախաշեմին (նկատի է առնվում Նուրսուլթան Նազարբաևը): Ղազախստանում օրը նշվում է դեկտեմբերի 1-ին: Տոնը 2011-ին սահմանել է երկրի խորհրդարանը՝ օրենսդրությունում համապատասխան ուղղումներ ընդունելով: Նազարբաևը երկիրը ղեկավարում է արդեն ավելի քան 20 տարի: