13:26 , 28 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Այդ մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Յուրան վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսում` նոյեմբերի 27-ին: «Սպարտակ»-ի բժիշկը` Միխայել Վարդապետովը, նշել է, որ 26-ամյա հարձակվողն իրեն լավ է զգում:
Տեղեկատվությունը հաստատել է նաև Մովսիսյանը՝ Facebook-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Ծնկիս վիրահատությունն այսօր հաջող անցավ: Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և աղոթքների համար»,- հայտարարել է Մովսիսյանը: