Մոլդովայի նախագահը չի մասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին


11:21 , 28 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին չի մասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը մեկնարկում է այսօր՝ Վիլնյուսում, չնայած այն բանին, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է վարի բանակցությունները և կնքի միջազգային համաձայնագրեր հանրապետության անունից՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ պետության ղեկավարը կմասնակցի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, իսկ այս փաստաթղթի նախաստորագրումը նա նախընտրել է հանձնել նրանց, ովքեր 2010թ. սկսել են այս գործընթացը:

Գագաթնաժողովին հանրապետության պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Յուրի Լյանկեն: Պատվիրակության կազմում են արտգործնախարար Նատալյա Գերմանը, փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Վալերի Լազերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: