10:20 , 28 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին:
Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Քերիի՝ Եվրոպա և Մերձավոր Արևելք շրջագայության ժամանակ, որի ընթացքում պետքարտուղարը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի մասնակից երկրների մամլո ասուլիսին:
Քերիի և Նեթանյահուի հանդիպմանը քննարկման հիմնական թեման կլինի Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնագիրը, ինչպես նաև խաղաղ բանակցությունները Պաղեստինի հետ: Այս հարցը Քերին կքննարկի նաև Աբասի հետ: