Քաղաքական պատասխանատվություն՝ մերոնց հանցավոր անտարբերության համատեքստում


01:31 , 28 նոյեմբեր, 2013

Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել: Դոմբրովսկիսը պարզաբանել է, որ այդ կերպ նա ստանձնում է Ռիգայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության քաղաքական պատասխանատվությունը:
Հայաստանի պաշտոնյաները, կարդալով այս լուրը, մի կուշտ կծիծաղեն՝ հարիֆի տեղ դնելով Լատվիայի հեռացող վարչապետին։
Եթե մենք ունենայինք լատվիացիների քաղաքական մշակույթի գոնե կեսը, կաբինետը կմնար աննախարար։
Մեզանում՝ քաղաքական պատասխանատվության փոխարեն՝ գործում է զոռբայությունը։
Օրինակ, Երևանի կենտրոնում տաս անմեղ մարդկանց գնդակահարածներին ոչ թե բանտ են տեղափոխում, այլ խրախուսում են պաշտոններով ու կոչումներով։
Շարքային քաղաքացիներիս մնում է նախանձել լատվիացիներին, որ նման վարչապետ ունեն, ու մեկ էլ տխրել, որովհետև Հայաստանի մոտակա հեռանկարում քաղաքական նման մշակույթ չի լինելու։ Գուցե՝ տասնամյակներ հետո էլ չլինի…