Շարմազանով. Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն


22:52 , 27 նոյեմբեր, 2013

Շարմազանով. Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն168.am-ը գրում է.

Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք համաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվեն այս տարիների ընթացքում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև իրականացված բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև այն, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք վիլնյուսյան գագաթաժողովից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «ՀՀ դիրքորոշումը պայմանավորված չէ այլ պետությունների քաղաքականությամբ: Հայաստանն իրականացնում է  քաղաքականություն, որը բխում է մեր պետական շահերից: Նախագահի այցը Վիլնյուս խոսում է մի կարևորագույն փաստի մասին, որ Հայաստանը շարունակելու իր քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Ըստ ամենայնի՝ Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի մեր իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները և, որ մենք պետք է շարունակենք մեր երկխոսությունը Եվրոպայի հետ»: Նա նաև հավելեց, որ ՀՀ իշխանությունները վճռական են՝ շարունակելու Եվրոպայի հետ համատեղ կատարվող բարեփոխումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ