22:46 , 27 նոյեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, սակայն որոշ կանայք չեն վստահում ուլտրաձայնային հետազոտությանը և այստեղ «օգնության» են գալիս ժողովրդական մեթոդները:
Առավել լայն տարածված մեթոդներից մեկը երեխայի սեռի որոշումն է մոր որովայնի տեսքից ելնելով: Ընդունված է կարծել, որ որոշակիորեն սուր և դեպի աջ թեքված որովայնը արու զավակի ծնվելու նախանշան է: Իր հերթին որովայնի կլորությունն ու դեպի ձախ թեքումը՝ նշանակում է, որ աղջիկ է ծնվելու:
Երկրորդ մեթոդը կապված է ապագա մոր արտաքին տեսքի հետ: Ընդունված է կարծել որ ապագա դուստրը վերցնում է մոր գեղեցկությունը, իսկ արու զավակի դեպքում մոր արտաքին տեսքը էական փոփոխություններ չի կրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ