Հնարավոր էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունենար դիտորդի կարգավիճակ՝ առանց վտանգելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. Վարդան Օսկանյան


22:40 , 27 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-ին Վիլնյուսի համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ հայտարարել է՝ «Կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը»։

Նշենք, որ Վարդան Օսկանյանը Լատվիայի խորհրդարանաի փոխնախագահի հրավերով Վիլնյուսում է, որտեղ մասնակցում է տարբեր գիտաժողովների և միջոցառումների: Վարդան Օսկանյանի՝ «Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով դասախոսությունից հատված է ներկայացրել նրա գրասենյակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Առաջիկա երկու օրերին աշխարհի ուշադրության կիզակետում Վիլնյուսն է լինելու. ոչ թե այն պատճառով, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ, այլ այն, թե ինչ տեղի չի ունենալու: Գագաթաժողովի հիմնական իրադարձությունը պետք է լիներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ և նախաստորագրումը Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Այսօր մենք գիտենք, որ Ուկրաինան չի ստորագրի, իսկ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Սրանից երեք հարց է ծագում․

1. ի՞նչ է պատահել,
2. ի՞նչ է սա նշանակում,
3. ի՞նչ է սպասվում:

Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ կարող խոսել Ուկրաինայի փոխարեն, չեմ կարող խոսել նաև իմ երկրի կառավարության փոխարեն: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ անի: Թեև ենթադրությունները Հայաստանում բազմաթիվ են՝ աբսուրդից մինչև հնարավոր վարկածներ, ճնշումից և պարտադրանքից մինչև ազատ ընտրություն կամ սխալ որոշում: Չնայած ենթադրություններ չեմ անում, սակայն կասեմ, թե որը կլիներ իմ նախապատվությունը: Ես կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ միաժամանակ շարունակելով օգտվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ գոյություն ունեցող ազատ առևտրի համաձայնագրից։ Ես կուզենայի, որ Հայաստանը Եվրասիական միությունում ունենար դիտորդի կարգավիճակ՝ առանց վտանգելու ռազմավարական իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես նախկին արտգործնախարար՝ ես կարող եմ ասել, որ այդ սցենարը հնարավոր էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ