Եգիպտոս – Հայաստան. (0.5-2.5) ուղիղ


21:49 , 27 նոյեմբեր, 2013

Եգիպտոս – Հայաստան. Ուղիղ (0.5-2.5)Armsport.am-ը գրում է.

Անթալիայում շարունակվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության երկրորդ տուրում, այսօր՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի հավաքականն ուժերն է չափում Եգիպտոսի ընտրանու հետ:

Նախորդ տուրում, հիշեցնենք, հայ գրոսմայստերները ոչ-ոքի՝ 2:2 էին ավարտել մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականի հետ դիմակայությունը, իսկ, ահա, Եգիպտոսի ներկայացուցիչները 1:5 – 2:5 զիջել էին Գերմանիայի գլխավոր թիմին:

Մեր թիմի կազմում այսօր բացակայելու է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, իսկ մրցասպարեզ գալու հնարավորություն է ստացել Տիգրան Լ. Պետրոսյանը:

Եգիպտոս - Հայաստան

Եզաթ - Մովսեսյան
Շոկեր - Հակոբյան՝ 0-1
Ամին - Սարգսյան՝ 0.5-0.5
Լաբիբ - Պետրոսյան Տ. Լ.` 0-1