Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի դինոզավրի բացառիկ կմախք


21:21 , 27 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել խոտակեր դիպլոդոկ դինոզավրի բացառիկ կմախք, հայտնում է Reuters-ը:

Կմախքի մնացորդները գնահատել են 650 հազար դոլար: Հին մողեսի ոսկորների արժեքի շուրջ միասնական կարծիք չկա՝ չափազանց անսովոր լոտ է, ու բավական բացառիկ: 

Կմախքի երկարությունը 17 մ է, բարձրությունը՝ 4 մ: Դինոզավրի աճյունը հայտնաբերվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգում՝ հնագետներից մեկի երեխաների կողմից: