15:33 , 27 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Իրանի և «վեցյակի» միջև կայացած բանակցություններն ու ձեռք բերված համաձայնությունը կարող են որոշակիորեն փոխել տարածաշրջանում ընթացող զարգացումները: Թեև ձեռք բերված համաձայնությունն ամբողջական չէ և նախնական է, այդուհանդերձ, Իրանի նկատմամբ արգելանքների ու պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն կմեծացնեն Իրանի դերակատարությունը տարածաշրջանում: Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ըստ նրա` այդ համաձայնության կայացումը կարող է բարենպաստ չլինել Թուրքիայի համար, քանի որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էականորեն սահմանափակում էին այդ երկրի ազդեցությունը, փոխարենը Թուրքիան, որպես Արևմուտքի դաշնակից, լուրջ առավելություններ էր ստանում: Բացի այդ, իրանական միջուկային ծրագրի հետ կապված Թուրքիան միջազգային հարթակում բարձրացրեց իր դիվանագիտական կշիռը և իմիջը՝ հանդես գալով տարբեր միջնորդական նախաձեռնություններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ