6 ամենատարօրինակ Ձմեռ պապերն ու Սուրբ Ծննդյան ավանդույթները ամբողջ աշխարհից


14:50 , 27 նոյեմբեր, 2013

Ամանորն ու Սուրբ ծնունդն արդեն մոտ են. մի ժամանակահատված, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է ամանորյա տոնածառի շուրջ, քաղցրավենիք ուտում ու վայելում տոները: Այսօր որոշեցինք անդրադառնալ աշխարհի ամենատարբեր անկյուններում Սուրբ ծննդյան տարօրինակ սովորույթներին ու խորհրդանիշերին:

 6  Սուրբ ծննդյան այծը Շվեդիայում



Սուրբ ծննդյան օրերին ամբողջ Շվեդիայում մարդիկ իրենց տան պատուհանագոգերին ու տոնածառների տակ ծղոտե այծեր են տեղադրում: Ծղոտե այծերի արձանիկները նույնքան կարևոր նշանակոթյուն ունեն Շվեդիայում, որքան Սանտա Կլաուսը կամ Ձմեռ Պապը:
Հին ժամանակներում ընդունված էր երեխաներին Սուրբ ծննդյան այծեր նվիրել:
Սուրբ ծննդյան այծերի ծագումնաբանությունն անհայտ է: Որոշ մարդիկ հավատացած են, որ դա կապված է նորվեգական առասպելաբանության հետ, երբ այծերին կարելի էր հանդիպել Թորի շուրջ: Մյուսներն էլ կարծում են, թե Սուրբ ծննդյան այծերը սկանդինավյան այն ավանդույթից, ըստ որի, Սուրբ ծննդյան ժամանակ պետք է այծ մորթվեր:
Ինչևէ, որն էլ լինի պատճառը, Սուրբ ծննդյան այծը շվեդների մոտ, որպես ավանդույթ, դեռևս շարունակվում է օգտագործվել:
Իսկ Շվեդիայի Գեվլե քաղաքում ամեն տարի Սուրբ Ծնունդին հսկայական այծ է դրվում քաղաքի հրապարակում և այրվում:

 5  Կրամպուսն Ավստրիայում


Բոլոր լավ աղջիկներն ու տղաները Ավստրիայում սպասում են Ձմեռ Պապի նվերներին: Բավականին ստանդարտ է հնչում, այնպես չէ՞: Բայց միայն, եթե դու Ձմեռ Պապի չարաճճիների ցանկում չես:
Եթե այս տարի քեզ չար ես պահել, ապա Ձմեռ պապիի չար երկվորյակ Կրամպուսը, ով մազոտ, պոզերով այծ-հրեշ է, կայցելի քեզ, ծեծի կենթարկի փայտերով ու շղթաներով` մինչև քեզ առևանգելն ու դժոխք տանելը:

 4  Սուրբ ծննդյան տղաները Իռլանդիայում



Չենք կարող չէ՞ պատկերացնել, թե ինչպես է Ձմեռ պապիին հաջողվում ամբողջ աշխարհի երեխաներին նվերներ բաժանել ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Նա, իհարկե, օգնականների կարիք ունի:

Իռլանդիայում Սանտայի փոքրիկ օգնականները կախարդական մարդիկ են,  որոնք գալիս են լեռներից: Նրանք հայտնի են որպես «Յուլեմեն» կամ «Սուրբ ծննդյան տղաներ»:
Սուրբ ծննդյան այս 13 տղաները դեկտեմբերի 12-24 տարբեր նվերներ են բաժանում երեխաներին: Հաճելի է հնչում չէ՞, բայց պետք է նշենք, որ այս տղաները սերում են Գրիլայից` իսլանդական առասպելաբանության դաժան տրոլ վհուկ, ով սիրում էր ուտել չար երեխաներին: Դե տղաներն, իհարկե, չար չեն, սակայն տարօրինակն այն է, որ նրանք իրենց հակառակ կերպարի զավակներն են:

 3  Զուարթե Փիթը Նիդերլանդներում


Ամեն դեկտեմբերին, երեխաները Նիդերլանդներում սպասում են Սինտեռկլաասին, ով նվերներ է թողնում նրանց կոշիկների մեջ: Սինտեռկլաասը այլ կերպ հայտնի է որպես Սբ. Նիկողայոս` հոգևորական, ով Թուրքիայից Իսպանիա է տեղափոխվում, այնուհետև հաստատվում Նիդերլանդներում:
Սա միգուցե այնքան էլ տարօրինակ չհնչի, բայց ի՞նչ կասեք նրա օգնականի մասին:
Զուարթե Փիթի (Սև Պետրոս) կերպարն ու նրա գործառույթն իսկապես տարօրինակ են: Ամեն տարի հազարավոր մարդիկ իրենց դեմքերը սև, իսկ շուրթերը վառ կարմիր գույն են ներկում, կրում ոսկե զարդեր ու հագնվում միջնադարյան եվրոպական երգասացների նման, որպեսզի նմանվեն Զուարթե Փիթին:
Վերջերս մարդիկ ավելի քիչ են հետևում սև ներկվելու ավանդույթին, սակայն կերպարը մինչև հիմա էլ բավականին ընդունված ու տարածված է Նիդերլանդներում:

 2  Լա Բեֆենան Իտալիայում

Իտալիայում Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը փոքր-ինչ տարբերվում է ավանդական պատմությունից:

Ըստ իտալացիների` մինչև երեք իմաստուն մոգերի տեղ հասնելը, նրանք ճանապարհին կանգ են առնում, որպեսզի մի ծեր կնոջից հարցնեն ճանապարհը: Երբ կինը նրանց օգնում է, իմաստունները նրան` Լա Բեֆանային, հրավիրում են իրենց հետ գնալ ու տեսնել Հիսուս մանկանը, սակայն նա հրաժարվում է:
Այդ օրը գիշերը երկնքում պայծառ աստղը տեսնելով` նա որոշում է միանալ իմաստուններին, սակայն արդեն շատ ուշ էր, ու նա մոլորվում է: 

Այժմ Լա Բեֆանան, իր ցախավելի վրա նստած, ամեն տարի թռչում է, ու երեխաներին նվերներ բաժանում` հույս ունենալով, որ կգտնի Հիսուս մանկանը: Իտալացի երեխաններն իրենց գուլպաները ամեն հունվարի 5-ի երեկոյան կախում են բուխարու վրա` սպասելով կախարդուհու այցին ու նրա նվերներին:

 1  Գնդապետ Սանդերսը Ճապոնիայում


Սուրբ Ծնունդը Ճապոնիայում ազգային տոն չէ, սակայն KFC-ի հավի միսը Սուրբ ծննդյան օրերին ուտելն արդեն ամենամյա ավանդույթ է դարձել: Անցկացված հրաշալի գովազդային արշավի շնորհիվ` 70-ականներից ի վեր գնդապետ Սանդերսը ամենահայտնի սպիտակամորուսն է, ով Սուրբ ծննդյան օրերին գալիս է Ճապոնիա:

Եթե դուք այլ տարօրինակ ավանդույթներ գիտեք այլ մշակույթներից, կիսվեք մեզ հետ` ստորև թողնելով ձեր մեկնաբանությունները: