Յանուկովիչը խոսել է ՌԴ հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը թարմացնելու մասին


13:50 , 27 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջին 3.5 տարին դիմակայության ժամանակաշրջան է համարում եւ հայտարարել է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտության մասին, գրում է korrespondent.net-ը:

Յանուկովիչի խոսքով, բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է լուծել շատ արագ: «Հաշվի առնելով իրողությունները, որոնք կան Ուկրաինայում, հաշվի առնելով, որ պետք է հարաբերությունների նոր մակարդակ դուրս գալ մեր գործընկերների, այդ թվում, ՌԴ հետ… 3 տարի դիմակայություն է եղել, առաջարկները, որոնք հնչել են Ռուսաստանից, անընդունելի են եղել: Եվ դա խնդիրներից մեկն էր, որի պատճառով ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է»,- ասել է նա: