Ադրբեջանը ստացել է ռուսական Մի-35Մ ուղղաթիռների հիմնական խմբաքանակը


11:30 , 27 նոյեմբեր, 2013

Երեկ ադրբեջանական մի շարք կայքեր հաղորդեցին, որ Ադրբեջան է ժամանել Մի-35Մ գրոհային ուղղաթիռների խմբաքանակի հիմնական մասը, որը պատվիրվել էր Ռուսաստանից: Մնացած մի քանի մեքենաները դեռ գտնվում են կառուցման և փորձարկման փուլերում, և շուտով դրանք էլ կհանձնվեն Ադրբեջանին:
Հիշելով Սմերչերի շուրջ բարձրացած աղմուկի, ապատեղեկատվության ու պանիկայի ալիքը, ինչպես նաև հասունացող նոր ալիքի նախանշանները` հարկ եմ համարում մի քանի պարզաբանում տալ այս ուղղաթիռների կապակցությամբ:


-Մի-35Մ-ը իրականում ոչ թե ինչ-որ նոր կոնցեպտ է կամ սերիա, այլ պարզապես Մի-24-ի հերթական մոդիֆիկացիաներից է, իսկ ռուսները՝ գովազդային նպատակներով սիրում են իրենց հին զենքի նոր մեդիֆիկացիաներին նոր անուններ կպցնել՝ տպավորություն ստեղծելով, որ խոսքը գնում է լրիվ թարմ գաղափարների մասին (Ս-300, Ս-400, Ս-500 ՀՕՊ համակարգերը դրա վառ օրինակն են):



- Մի-35Մ-ը ոչ միայն էականորեն չի տարբերվում նույն Մի-24-երից, այլև էականորեն չի գերազանցում դրանց՝ սպառազինության, թռիչքային հնարավորությունների, խնդիրների լուծման (հատկապես լեռնային պայմաններում կիրառության դեպքում) հարցում: 

- Այս ուղղաթիռների ամենախոշոր ավիապարկն ունի Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը շեշտը դրել է գրոհային ինքնաթիռների ուղղության վրա՝ իր Մի-28-ներով ու ԿԱ-52-ներով, այ, որոնք արդեն կոնցեռպտուալ առումով էլ, հնարավորություններով էլ մի քանի անգամ գերազանցում են ինչպես Մի-24-ը, այնպես էլ Մի-35Մ-ը:

- Ընդհանուր առամամբ, կարելի է ասել, որ Մի-35Մ-երը նույնքան խոցելի են ՀՕՊ միջոցների համար, որքան Մի-24-ները, որոնց անգամ խոշոր տրամաչափի գնդացիրներով ու դյուրակիր ՀՕՊԽ միջոցներով կարելի է խոսել:

- Ուղղաթիռների ներկրված քանակը տպավորիչ է, բայց ընդհանուր ուժային բալանսը փոխելու ու, առավել ևս, մեր ՀՕՊ ցանցը ճեղքելու մասին խոսք լինել անգամ չի կարող:

- Նոր ուղղաթիռներն ինչքան էլ լավը լինեն, այն պետք է կարողանան շահագործեն ու սպասարկեն, իսկ դրա համար պետք են մարդիկ ու ժամանակ:

Այնպես որ, թեթև տարեք: Իհարկե լավ չի, որ մեր հակառակորդը զինվում է, ու ամեն նոր փամփուշտը ուղղված է մեր դեմ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որ էս անգամ էլ չգտնվեն խելոքներ, ովքեր կհավատան, որ այս ուղղաթիռները ատոմային ռումբից հետո ամենամահաբեր զենքն են ու կարան անգամ գերձայնային ինքնաթիռների հետ հավասար պայքար մղել:

Հ.Գ. Կից դնում եմ Մի-35Մ-ի ու Մի-24-ի նկարները, որպեսզի տեսնեք, թե ինչ նման են դրանք...