Մեծ Բրիտանիայում պատրաստվում են կանխել ռումինացի եւ բուլղարացի ներգաղթյալների հոսքը


11:21 , 27 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

2014 թվականի հունվարի 1-ից Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիները Եվրամիությունում տեղաշարժվելու լիակատար ազատություն են ստանալու: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայում անհանգստացած են, որ արեւեալեվրոպական երկու երկրներից ներգաղթյալների մեծ հոսք կսկսվի:

ՄԲ վարչապետ Դեւիդ Քեմերոնը փորձում է փարատել հասարակական մտահոգությունները՝ հայտարարելով, որ մի շարք սահմանափակումներ են մտցվելու ԵՄ երկրներից ժամանող ներգաղթյալների համար: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Սահմանափակումները ներառում են նոր եկածների համար կացարանի մատչելիության արգելք եւ եռամսյա արգելք մինչեւ աշխատանք փնտրողի թույլտվությունը կհաստատվի:

Առաջարկվող սահմանափակումների փաթեթը ստացել է պահպանողականների կոալիցիոն գործընկեր Լիբերալ կուսակցության աջակցությունը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրիտանացիների մեծ մասը կողմ է ռումինացի եւ բուլղարացի ներգաղթյալների հոսքը կանխելուն ուղղված քայլերին:

Արգելքը ներառում է հետեւյալ կետերը՝

ԵՄ երկրներից աշխատանք որոնողները չեն կարողանա կացարան ստանալ

ԵՄ ոչ մի միգրանտ առաջին 3 ամիսներին աշխատանքից դուրս ոչ մի արտոնություն չի ստանա

ներգաղթյալների համար եկամտի նոր նվազագույն շեմ է հաստատվելու նախքան արտոնություններ ստանալը

կացարան չունեցող ԵՄ քաղաքացին արտաքսվելու է եւ նրա մուտքը ՄԲ 12 ամիս արգելվելու է մինչեւ չկարողանան ապացուցել, որ մնալու լուրջ պատճառ ունեն: