11:19 , 27 նոյեմբեր, 2013Поспешишь людей насмешишь… Երեկվա խորհուրդը:
Պարույր Հայրիկյանը երեկվա խորհուրդը կա՛մ չգիտեր, կա՛մ էլ ինքը ռուսերեն այնքան չի սիրում, որ ճիշտ ասված բառերն էլ չի ընդունում: Նախ, ինքը հայտարարում էր, որ իրեն սատարում է քաղաքացիների 70 տոկոսը (այնքան շփվեց Վարդան Սեդրակյանի հետ, որ ինքն էլ տոկոսների մասին սկսեց առասպելներ ու էպոսներ պատմել: Վարդանը 81 էր ասում, մեր Հայրիկյանը` 70): Բա նստացույցը, էտ առանձին շեդևր էր, սկսում ենք անժամկետ նստացույց 15 րոպեով: Էհ, ինչ ասեմ, դե կարաք, սրան որևէ քաղաքական անվանում տվեք:
Քաղաքականությունում իր ուրույն տեղն ունի Անի Զախարյանը: Անի մի ասա, մի աժդահա ասա: Երեկ ինքը ազգիս փրկության սուրբ գործը վերցրել էր իր ուսերին: Մենակ թե ո՛չ ջոկատ ուներ, ո՛չ զինվոր: Առողջապահության նախարարությանը առաջարկում եմ արտահայտությունների ցանկ մշակել, ու եթե մարդը դրան հասարակական վայրում բարձր ասում է, ուղղակի տեղափոխեք հոգեբուժարան:
Երբեմն մտածում էմ, որ Անի Զախարյանը Զարուհի Փոստանջյանի պրոյեկտն է, Անիով Զարուհին ուզումա ցույց տա, որ ինքը դեռ ետաճի տեղ ունի:
Վարդան Օսկանյանը գիրք հրատարակեց, անունն էլ դրեց` «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»: Պրն Օսկանյանը իր Սիվիլնեթնելա մեր անկախության մի մաս համարո՞ւմ, թե դա ուղղակի բիզնեսա, և ոչ մի անձնական բան այդտեղ չկա: Օսկանյան ջան, անկախությանդ գրքի մեջ չես ներառել չէ՞, այն պահը, երբ Սիվիլնեթի գլխավորը Գեյերին ու լեզբիներին էր պաշտպանում, կամ էլ դա կարող ես մարտահրավերների մեջ ներառել: Ով ինչից ասես կխոսի ու կարևոր չի` ինքը դրա հետ կապ ունի, չունի:
Իմ ամենասիրած թեմաներից մեկը: Մարդկային տականքություն: Հա բա, ո՞նց անվանես այն երևույթը, երբ մարդուն 2 քլիքի համար ուղղակի ուղարկում են մյուս աշխարհ: Հերթական փսեվդոհանգուցյալը Դավիթ Թադևոսյանն էր: Դավիթին շատերդ չեք ճանաչի, ես էլ չէի ճանաչում, բայց դա չի նշանակում, որ մարդուն այ սենց պետք է հայտնի դարձնեն: Մի խոսքով, հարգելիներս պետք չի մայրական անեծքի տակ մնալ, մի քիչ ավելի զուսպ եղեք: