Մխիթարյանը կատարյալ արդյունավետություն ցուցադրեց. Յուրգեն Կլոպ


09:57 , 27 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում «Նապոլիի» դեմ տնային հաղթանակից հետո (3:1), բավականին զուսպ է գնահատել գրանցված արդյունքը:

Իսկ, ահա, իր թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նեապոլիտանցիների դեմ խաղը գնահատելիս՝ գերմանացին չի զսպել հույզերն ու գովել Հայաստանի հավաքականի ռմբարկուին:

-Այս հաղթանակը, դեռևս, ոչինչ չի երաշխավորում,-Կլոպի խոսքերն է մեջբերում դորտմունդյան ակումբի թվիթերյան էջը,-Մենք պետք է շարունակենք ձգտել առաջընթացի: Մեզ համար կարևոր է հարթեցնել խաղի սուր՝ խնդրահարույց մասերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ