18:52 , 26 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Նախարար Բեգլարյանը գտնում է, որ ոչ մի բողոքող էլ չկա, եւ ընդամենը մի մարդ է, որ շոու է սարքում Այսօր ժամը երեքին անհատ տաքսու վարորդները «Վարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ միասին պետք է հանդիպեին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նախարարը նրանց ժամադրել էր հենց «Նոյյան տապան» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` հեռախոսով: Անհատ տաքսիստները ասուլիս էին հրավիրել իրենց խնդիրները ներկայացնելու: Գագիկ Բեգլարյանի նշած ժամին սակայն ոչ Տիգրան Հովհաննիսյանը, որը ասուլիսում պնդում էր, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն ու վարորդներին չի ընդունում, ոչ էլ բողոքավոր որեւէ տաքսու վարորդ այդպես էլ չեկան նախարարություն, չնայած, որ Գագիկ Բեգլարյանը ճիշտ ժամին նախարարության խորհրդակցությունների սենյակում սպասում էր նրանց: Նախարարը լրագրողների հետ միասին մոտ կես ժամ սպասեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ