18:46 , 26 նոյեմբեր, 2013
Էն, որ անցած շաբաթ Պուտինը հանդիպել էր գրականության մարդկանց հետ, հիշո՞ւմ եք:
Հանդիպմանը մասնակցում էր Դոստոեւսկու թոռը, էնքան էլ նման էր Դոստեւսկուն՝ մի քիչ փոքր-մոքր էր, պրոստո:
Եւ ուրեմն` Դոստոեւսկիների դինաստիայի ներկայացուցիչը մի էնպես կարեւոր բան ասաց... իսկ Պուտինն իր պես` անհոգի, անհոգեւոր, պախանի ու միապետի ցարական խառնուրդ ժպիտով ծիծաղեց, Դոստուեւսկի-թոռն ասաց:
-Մի ծիծաղեք, այդպես է:
Իսկապես, այդպե՛ս է:
Թոռ-Դոստոեւսկին ասում էր, որ իր պապը, երբ չորս տարի անցկացրեց կատըրգում... հիշենք, որ Դոստեւսկին իր կյանքի լավագույն տարիներն անցկացրեց կատըրգում` հանքում` ոտներին շղթաներ հագցրած աշխատելով, եւ ուրեմն, թոռը Պուտինին ասաց, որ իր պապը կատրըգից դուրս եկավ որպես հանճար. այդ տարիներն օգնեցին, որ Դոստեւսկին դառնա այն, ինչ իր ամբողջության մեջ կոչվում է Դոստոեւսկի...
Իսկ Պուտինը ծիծաղում էր սրա վրա:
Հ.Գ. Ինչ եմ ուզում ասած լինել... թող Ռուսաստանի հետ մեր` Հայաստանի այս «կատըրգի» տարիներն օգնեն բոլորիս, հայ ժողովուրդին, եթե ոչ «հանճար» դառնալ, գոնե տարրական իմաստնություն ձեռք բերել:
Տա Աստված: