18:22 , 26 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզի ու Սանտա Մոնիկայի երկնքում հայտնվել է «ամպային» գրություն, որով ամուսնության առաջարկություն է արվել, գրում է The Daily Mail-ը:
Առաջարկությունը «գրել» է օդաչուն, սակայն հայտնի չէ՝ նա աղջկա սիրեցյալն է, թե կատարել է ինչ-որ մեկի պատվերը:
Թռչող սարքի վառելիքի հետքով արված գրությունը բուռն ռեակցիա է առաջացրել տեղացի բլոգերների մոտ: Նրանք լուսանկարել են այն և նկարները տեղադրել համացանցում: Նրանցից շատերը հույս են հայտնել, որ աղջիկը համաձայնություն է տվել:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, աղջիկն ընդունել է իր սիրեցյալի առաջարկությունը: Նրանց անունները հայտնի չեն: