18:09 , 26 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Tert.am-ի զրույցում անդրադառնալով «վեցյակ»-ի և Իրանի միջև երկարատև բանակցությունների հաջող ավարտին՝ խոսում է ձեռք բերված համաձայնության բնույթի, Հայաստանի համար այս համաձայնությամբ պայմանավորված կարճաժամկետ և հեռահար ակնկալիքների, ինչպես նաև իրանական շուկայի հետ աշխատելու և Իրանի տարածքով Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու հնարավորությունների մասին:
- Շաբաթ օրը Ժնևում Իրանի ու «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում՝ ուղղակիորեն առնչվելով Հայաստանին։ Սա համարում եք նախնական քա՞յլ, թե՞ այնուամենայնիվ սպասելիքներն ավելի իրատեսական են:
-Նոյեմբերի 24-ին, երկար բանակցություններից հետո, ի վերջո « 5+1»-ը և Իրանը հասան համաձայնության Իրանի միջուկային ծրագրի մասով: Այս համաձայնագիրը համարվում է միջանկյալ համաձայնություն, քանզի վերջնական համաձայնագիր կկնքվի միայն մեկ տարի անց, եթե կողմերը չխախտեն նախնական պայմանավորվածությունները: Այո, սա ընդամենը առաջին քայլն է, քանի որ դեռ պետք է ստորագրվի համակողմանի համաձայնագիր: Սա կարևոր քայլ է, պետք է հիշենք, որ այս քննարկումները գրեթե 10 տարի շարունակվում էին անարդյունավետ:
- Ըստ Ձեզ՝ Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների վերացման, իրանական ակտիվների ապասառեցման քայլերը կոնկրետ Հայաստանի և Հայաստանի տնտեսության համար ի՞նչի կհանգեցնեն:
-Կիրակի օրը պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը ապասառեցնում է Իրանի ավանդներից 8 մլրդ. դոլար: Խոստացվել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն կթուլացնեն պատժամիջոցները: Նավթաքիմիայի, ոսկու և թանկարժեք մետաղների, ավտոմոբիլային ոլորտի վրա առկա պատժամիջոցները հանված են: Խոստացել են առաջիկա 6 ամիսներին նոր պատժամիջոցներ չկիրառել, և այս ամենը, բնականաբար կխթանի Իրանի տնտեսության զարգացումը, և իրանական կողմը ի վիճակի կլինի իրականացնել այն ծրագրերը, որոնք օրակարգային են: Հայաստանի հետ հարաբերություններում կարևոր խնդիր է Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, որի ժամանակացույցը արդեն բավական ուշանում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ