17:50 , 26 նոյեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվել և լայն քննարկման պատճառ է դարձել ամսագրերից մեկի հրապարակած նյութը, թե իբր Միհրան Ծառուկյանի գործերը վատացել են նախկին պորդյուսերի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո: Ըստ այդ լուրերի` Ալեքսանդրն այժմ նոր մաչո է պատրաստում շոու բիզնեսի համար` Միհրանին պատժելու նպատակով:
Տարածում գտած տեղեկության իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց Միհրանի հետ, ով ասաց, որ այդ լրատվամիջոցն արդեն ներողություն է խնդրել սուտ տեղեկություն համար և հաջորդ համարում հերքում տպագրել. «Տվյալ դեպքում աշխատակիցը ցանկացել է սուր բան գրել: Դա լրագրողի կողմից ուղղակի անգրագիտություն էր, շատ վատ քայլ իմ հանդեպ, վաճառք, թե` չգիտեմ ինչ ապահովելու համար»:

Իրականում Միհրանի գործերն այժմ վատ չեն, ճիշտ հակառակը, նա շարունակում ակտիվորեն հանես գալ մենահամերգներով և հավաքական համերգներով: «Ախր ինձ մոտ միանշանակ ակտիվ շրջան է եղել, գործերս բացարձակ չեն վատացել: Ինձ ամենաշատը զայրացրել էր այն, որ Սաշի հետ կապված հիմարություն էին գրել, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իրականում ես և Սաշը շատ մտերիմ ընկերներ ենք, իսկ նրանք գրել էին, թե Սաշն իմ դեմ ինչ-որ բան է անում,- ասաց Միհրանն ու հերքեց նաև մեկնաբանությունների բաժնում արված գրառումները, թե այդ նյութը Սաշի պատվերով էր հրապարակվել: -Նման բան չկա, Սաշը ոնց կարող էր նման բան անել: Մենք մինչև հիմա շատ մտերիմ ենք: Դա շատ ծիծաղելի է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ