17:47 , 26 նոյեմբեր, 2013
Եթե դուք ուզում եք մոտիվացնել մարդկանց, ապա տրամաբանությունն ու բանականությունը չէ, որ պետք է օգտագործեք: Միակ բանը, որի կարիքն ունեն մարդիկ, խորհրդանիշն է՝ կարգախոս, դրոշ, հերոսի պատկերը՝ շապիկի վրա տպելու կամ փակցնելու համար:
Իսկ ի՞նչ ենք անում, երբ այդ ամենը չի տրամադրվում. ինքներս ենք այդ ամենը ստեղծում:
5 Գայ Ֆոքս

Սխալ են ընկալում անարխիստները:
Չնայած անարխիստներն այդպես էլ չկարողացան բավականաչափ ժամանակ միավորված պայքարել իրենց գաղափարական հակառակորդների (ժողովրդավարություն, կապիտալիզմ, կոմունիզմ) դեմ, որպեսզի կարողանային արդյունքի հասնել, այնուամենայնիվ, պետք նշել, որ նրանք ընդհանուր խորհրդանիշեր ունեին: Դրանցից մեկը` թերևս ամենակարևորը, 17-րդ դարի անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսն էր, ով հայտնի է նրանով, որ անգլիական կառավարությունը ապակայունացնելու համար, փորձել է պայթեցնել Անգլիայի պառլամենտական շենքը:
Այս համեմատությունը հանրության համար առավել ճանաչելի կլինի «Վի նշանակում է վենդետա» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոսը՝ Գայ Ֆոքսի պես հագնված, պայքարում էր հակաուտոպիստական չար կրոնապետության դեմ: Նույնիսկ վերջին տարիներին չինական ինտերնետային խաղում է Գայ Ֆոքսի կերպարը հայտնվել որպես դեռահասների` սայենթոլոգիայի դեմ պայքարի խորհրդանիշ:

Մինչ անարխիստները կարող են որոշ չափով ճիշտ լինել` կարծելով, թե Ֆոքսը որոշակի ազնիվ նպատակներով ցանկանում էր մտնել կառավարական շենք, նրանք մոռացել են, թե որն էր նրա իրական նպատակը: Ֆոքսն իրականում չէր ցանկանում վերացնել կրոնապետությունը, այլ հակառակը` ցանկանում էր ստեղծել այն:
Ֆոքսը կռվում էր Իսպանիայի ու Կաթոլիկ եկեղեցու համար: Նա ցանկանում էր վերջ դնել հավասարությանը քիչ թե շատ կողմնակից բողոքական հեղափոխությանը Անգլիայում ու վերականգնել կաթոլիկների գերակայությունը: Եթե Վառոդի դավադրությունը հաջողությամբ պսակվեր՝ Բրիտանիան այժմ ավելի քիչ անարխիստական տեսք կունենար ու ավելի շատ ֆաշիստական ոստիկանական պետություն կլիներ, ինչպես զգուշացնում էր Ալան Մուրը իր ստեղծագործություններում:
4 Թարսված խաչ

Սխալ է ընկալվում սատանիստների, ծանր մետալ երաժշտական ուղղության խմբերի կողմից:
Այժմ սատանիզմի հետևորդները միաժամանակ կարծես թե կրոնական ուղղության են հետևում՝ հասարակության ուշադրությանն արժանանալու համար (հատկապես դեռահասները): Սատանիստններն ընդհանուր առմամբ քրիստոնեությանը դեմ են: Նրանք սովորաբար տարբեր սիմվոլներ են կրում, որ, իբրև թե, մարդկանց կվախեցնեն ու իրենցից հեռու կպահեն:
Սատանիստների ամենատարածված խորհրդանիշերից մեկը գլխիվայր խաչն է, որի իմաստը կարծես թե բավականին հասկանալի է: Թարս խաչը՝ հնգաթև աստղի մեջ և այծի գլխի հետ միասին, սատանիստների երկու ամենատարածված հակաքրիստոնեական խորհրդանիշերից է:
Բայց արի ու տես, թարս խաչը միայն հակաքրիստոնեական խորհրդանիշ չէ:

Իրականում, թարս խաչը Սուրբ Պետրոսի` առաջին Պապի կողմից օգտագործվող խորհրդանշան էր: Երբ Պետրոսին խաչ են հանում իր քրիստոնեական հավատքի համար, նա խնդրում է իրեն թարս խաչի վրա խաչեն, քանի որ ինքն իրեն անարժան է համարում Քրիստոսի պես խաչվելու համար: Դրանից հետո շատ կաթոլիկներ ուղղակի կարծում են, որ թարս խաչն ավելի ընդունելի է կրելը, քան սովորական խաչը:
3 Չե Գեվարա

Սխալ է ընկալվում սոցիալիստների ու ձախերի կողմից:
Գնացեք յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ու կտեսնեք, որ գրեթե բոլոր ուսանողները, հատկապես սոցիալական գիտությունեյրի ֆակուլտետների, Չե Գևարայի նկարով շապիկներ ունեն: Հարցրեք Չեի մասին մշակութագիտություն ուսումնասիրող ուսանողներին ու կտեսնեք, թե ինչպես են նրան նկարագրում որպես հակաիմպերիալիստ հերոսի, հետո այդ նույն ուսանողին հարցրեք, Չեի Կոնգո այցելության մասին, ու նա ապշած կնայի ձեզ՝ առանց իմանալու, թե ինչ պետք է պատասխանի: Մինչ փոփ մշակույթը Գևարային հերոսացնելով ներկայացնում էր նրա կյանքն ու կուբայական հեղափոխությունը, 2001թ.-ին էր Կուբան հրապարակեց Չեի «Աֆրիկական երազանքը» խորագրով օրագիրը, որտեղ նկարագրվում է նրա` Լատինական Ամերիկայից դուրս կուբայական սցենարով ձախողված հեղափոխությունը: Չեի Կոնգոյում անցկացրած արկածները, ինչպես ինքն է նշում՝ «իսկական աղետ»-ը, նրա փորձն էր Կուբային ուժով տանել այնպիսի տեղեր, որոնք չէին պատկանում Կուբային:

Չեն մտավ Աֆրիկա այն բանից հետո, երբ Կոնգոյի անկախության համար պայքարող առաջնորդ Պատրիս Լումումբան սպանվեց: Քաղաքական ողբերգությունն օգտագործելով` Չեն հույս ուներ մարդկանց հեղափոխության մղել: «Մարդիկ» ասելով՝ նկատի ունենք «Չեի մարդկանց», քանի որ, չնայած տեղացի հեղափոխականները նրան որպես սպիտակ ընդունելով չէին ցանկանում հնազանդվել նրա հրամաններին, Չեն չէր էլ ցանկանում նրանց ակտիվորեն ներգրավել, ու իր ծրագիրը ցանկանում էր իրականացնել կուբացի սեփական հետևորդների միջոցով:
2 Թոմաս Փեյն
Սխալ է ընկալվում ազատատականների ու Գլեն Բեքի կողմից:
Գլեն Բեքը, ով պահպանողական քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական մեկնաբան է, վերջերս հասկացել է, որ Թոմաս Փեյնի հետևորդն է, ով հեղինակել է «Առողջ դատողություն» երկը, որը քաղաքական ու տնտեսական ազատության պայքարի կոչ է ամերիկյան ժողովրդին: Այնպես որ, նույնիսկ ավելի հեռուն է գնացել՝ որոշելով վերագրել «Առողջ դատողություն» երկը ժամանակակից դարաշրջանի համար:
Ազատականները ու մերօրյա «բոստոնյան թեյախմության» մասնակիցներն այնքան էին ոգևորված Թոմաս Փեյնի գաղափարախոսությամբ, որ նույնիսկ որոշել են հագնվել նրա նման ու YouTube-ում խոսել հարկահավաքման բացթողումների, արտաքին քաղաքականության թույլ կողմերի մասին: Բեքն ու նրա հետևորդները, սակայն, լավ կանեին կարդային Թոմաս Փեյնի աշխատանքը:
Թոմաս Փեյնն իր ստեղծագործության մեջ գրել է. «Ամեն աղքատ ընտանիքին որպես նպաստ վճարեք հարկերի մնացորդներից: 14-ից ցածր տարիքի յուրաքանչյուր երեխայի համար տարեկան չորս ֆունտ վճարեք»:
Սա ավելի մոտ է Բիլ Քլինթոնի կողմից 1997թ.-ին վավերացված օրենքին:
«Ցավալի է տեսնել, որ այսպես կոչված քաղաքակիրթ երկրներում ինչպես են ծեր մարդիկ մի կտոր հացի համար մահվան աստիճան աշխատում ... 50-ը լրացած մարդկանց վճարեք տարեկան հարկերի մնացորդներից վեց ֆունտ ու տաս ֆունտ, երբ նրանց տարիքը կանցնի 60-ից: Այս օգնությունն, ինչպես նշվեց, ոչ թե որպես բարեգործություն պետք է արվի, այլ որպես պարտավորություն»: Թոմաս Փեյն
Իսկ սա կարծես հենց այն է, ինչ վավերացրել է Ֆրանկլին Ռուզվելտը:
«Չի կարող լինել այնպիսի հասկացություն, ինչպիսին վարձակալված սեփականությունն է: Մարդը չի ստեղծել երկիրը ու, չնայած բնական իրավունք ունի այն զբաղեցնելու, սակայն իրավունք չունի տեղակայել իր սեփականությունը: Թոմաս Փեյն
Թվում է, թե նա ցանկանում է, որ բոլորը կիսեն իրենց սեփականությունն ու հարստությությունը կամ միգուցե մի այլ բան…
«Ստեղծեք ազգային ֆոնդ, որից յուրաքանչյուր մարդու կվճարվի, երբ կլրանա նրա 21 տարին: Վճարվող գումարի չափը պետք է լինի 15 ֆունտ ստերլինգ՝ որպես իր բնական ժառանգության կորստի փոխհատուցում»:
Իսկ սա ավելի շատ հնչում է այնպես, ինչպես Սովետական Միությունում:
1 «Խենթ Ձի» առաջնորդը

Սխալ է ընկալվում սպիտակների կողմից:
Սպիտակամորթ ամերիկացիները ցանկանում են փոխհատուցել այն ցեղասպանության համար, որը նրանք իրականացրել են բնիկ ամերիկացիների նկատմամբ: Բնիկ ամերիկացիների ու ամերիկացիների միջև բարեկամական կապի խորհրդանիշ է Սիոքսի առաջնորդ Խենթ Ձին: Այդ իսկ պատճառով, այսօր, երբ արդեն 60 տարի է, ինչ աշխատանքներ են տարվում հսկայական լեռան վրա Խենթ Ձի առաջնրդի կերպարը քանդակելու համար, աշխատանքները դեռևս չեն ավարտվել:

Այստեղ ծաղրականն այն է, որ լեհական ծագում ունեցող ամերիկացի քանդակագործ Կորցակ Զիոլկովսկին, ով այս արձանի հեղինակն է, հեղինակել է նաև Ռաշմորի լեռան ազգային հուշարձանը, որի վրա քանդակած են Ջորջ Վաշինգթոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Թեոդոր Ռուզվելտն ու Աբրահամ Լինքոլնը:

Տարօրինակ է, որ ամերիկացիներն իսկապես կարծում են, որ քանդակը կարող է լուծել իրենց բոլոր խնդիրները: Ինչպես հարցազրույցի ժամանակ մի անգամ նշել է բնիկ ամերիկացի դերասան, ակտիվիստ Ռասել Մինզը, թե պատկերացրեք՝ մեկնում եք սուրբ հող համարվող Իսրայել ու անկախ նրանից՝ քրիստոնյա եք, հրեա, թե մուսուլման, սկսում եք քանդակել Զիոն լեռը: Դա իսկապես մեզ՝ բոլորիս հանդեպ անհարգալից վերաբերմունք է:
Այնուամենայնիվ, Մինզի խոսքը կարծես չի ստիպել Զիոլկովսկուն հրաժարվել իր նախագծից:
Եվ որ ամենածաղրականն է ` իրականում Խենթ Ձին երբեք իր կյանքի ընթացքում չի լուսանկարվել, ու հայտնի է, որ նա իսկապես վատ էր վերաբերվում լուսանկարելու երևույթին, այնպես որ դժվար է հավատալ, թե գոնե նրա լուսանկարի մեկ նմուշ գոյություն ունի: Այնպես որ, քանդակել 171.6 մ բարձրություն ունեցող լեռան վրա անհայտ մարդու քանդակ ու այն բնիկ հնդկացի առաջնորդին վերագրելն, իսկապես անընդունելի է: