17:44 , 26 նոյեմբեր, 2013
Yerkir.am-ը գրում է.
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրը` Գայանե Ինջիղուլյանը, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հարգարժան պարոն Նախագահ,
Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի և սոսկալի իրավիճակում: Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ: Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը: Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը: Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան: Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի: Գիտեմ, որ առանց այդ էլ և Պաշտպանության նախարարությունը, և ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը: Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք: Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ