«Պուտինի այցը Հայաստան կավարտվի ռուսական կողմին ցանկալի արդյունքներով»


15:46 , 26 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի այցերը Հայաստան միշտ էլ արարողակարգային բնույթ են կրել և շարունակելու են այդպիսին լինել նաև այսուհետ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Այս անգամ էլ Պուտինի այցը Հայաստան կավարտվի ռուսական կողմին ցանկալի արդյունքներով: Արդեն իսկ պատրաստ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը: ՌԴ նախագահի այցով այդ քարտեզը կհաստատվի: 

Կարծում եմ՝ ԱԺ փետրվարյան առաջին նիստում խորհրդարանի օրակարգ կմտնի Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Այնուհետև կներկայացվի ՍԴ և այսպես շարունակ՝ մինչև վերջնական վավերացում»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նախատեսված է դեկտեմբերի 2-ին: