ԱՄՆ Կոնգրեսի մոտ եղևնի է տեղադրվել


14:33 , 26 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի արևմտյան մասում տեղադրել են հսկայական եղևնի, որի վրա կկախվի 5 հազար խաղալիք՝ պատրաստված Վաշինգտոն նահանգի բնակիչների ձեռքով, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ծառն ունի մոտ 27 մետր երկարություն, այն ԱՄՆ մայրաքաղաք է տեղափոխվել Վաշինգտոն նահանգի անտառներից:

Խաղալիքների հավաքման գործընթացը շարունակվում է հոկտեմբերի 1-ից: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյները : 
ԱՄՆ Կոնգրեսի մոտ եղևնի տեղադրելու ավանդույթը ծնվել է 1964-ին: