19-ամյա ֆուտբոլիստի ցավալի մահը՝ խաղադաշտում


14:27 , 26 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Ալ-Ֆայսալի» ակումբի 19-ամյա ֆուտբոլիստ Քուսայ Իմադ ալ-Հավալդը մահացել է Հորդանանի առաջնության խաղերից մեկի ժամանակ:

Խաղացողը մահացել է թթվածնի անբավարարությունից՝ «Ալ-Ջազիրա»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսուն կուլ տալով լեզուն:

Թիմերի խաղացողները փորձել են փրկել ֆուտբոլիստին, բայց դա անել չի հաջողվել: