Ավստրալիան բացատրություններ է պահանջել Չինաստանից


14:03 , 26 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ավստրալիայի իշխանությունները ԱԳՆ են կանչել Չինաստանի դեսպանին Արեւելաչինական ծովում հակաօդային պաշտպանության գոտու ստեղծման որոշման կապակցությամբ բացատրություններ տալու համար, գրում է Ֆրանս Պրեսը:

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունների գործողություններն օգուտ չեն բերում տարածաշրջանում լարվածության լույսի ներքո:

«Ավստրալիան հստակ հասկացնել է տալիս, որ երկիրը դեմ է հարկադրող եւ միակողմանի ցանկացած գործողության, որն ուղղված է Արեւելաչինական ծովում ստատուս-քվոյի փոփոխությանը:

Չինաստանն օրերս հայտարարել է, որ Արեւելաչինական ծովի օդային տարածքում հայտնված ինքնաթիռները պետք է տեղեկատվություն ներկայացնեն: Հրաժարվելու դեպքում չինական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել:

Չինաստանին բողոքի նոտա է հղել նաեւ Ճապոնիան: