«Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ռոնալդուն. Դի Ստեֆանո


13:38 , 26 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն վստահ է, որ 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի կոչման պետք է արժանանա «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

«Քրիշտիանուն իսկական ֆենոմեն է: Նա հիանալի ֆուտբոլիստ է և թիվ մեկն` աշխարհում: «Ոսկե գնդակ»-ը պետք է նա ստանա»,- ասել է դի Ստեֆանոն:

Հիշեցնենք` պատվավոր տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկն է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Ֆուտբոլի աշխարհի որոշ ներկայացուցիչներ վստահ են, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կնպաստի մրցանակի` իր հայրենակցին հանձնելու գործին: