Ճանապարհորդեք Եվգենի Լուշպինի 35 ոգեշնչող կտավների միջոցով


13:10 , 26 նոյեմբեր, 2013

Շարունակելով անդրադառնալ մերօրյա նկարիչներին` այսօր ձեր դատին ենք ներկայացնում տաղանդավոր գեղանկարիչ Եվգենի Լուշպինին: Նախորդ անգամ ներկայացված նկարչուհու` Նիկոլետտա Տոմմասի զգացմունքային կտավներից Լուշպինի աշխատանքները կտրուկ տարբերվում են ոչ թե նրանով, որ պակաս զգացմունքային են, այլ նրանով, որ դրանք ավելի շատ քաղաքային տեսարաններ են, որոնք իրենց ձևով պարունակում են այն շունչն ու ապրումները, որ ամեն մեկը նրա պատկերած վայրերում զբոսնելիս կարող է ունենալ: Նրա աշխատանքներում միաձուլվում են երևակայությունը, մտքի թռիչքը ու հրաշալի նկարչական տեխնիկան: Նրա աշխատանքները դիտելիս ուղղակի հնարավոր չէ չոգեշնչվել:

Իր ստեղծագործական առաջին շրջանում նա հիմնականում հետևում էր ռուսական ռեալիզմի դպրոցի ավանդական տեխնիկային: Իսկ վերջերս նա սկսել է ավելի շատ կենտրոնանալ քաղաքային տեսարանների վրա:
Նրա աշխատանքները երբեմն նույնիսկ շփոթում են մեծ գունավոր լուսանկարների հետ: Լուշպինի աշխատանքներում կարելի է տեսնել նկարչի` մանրամասնություններին ուշադրություն դարձնելու ու գույների ներդաշնակ ընտրություն կատարելու կարողությունը:
Լուշպինը ծնվել է Մոսկվայում 1966թ.-ի նոյեմբերին: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր նշանավոր պատկերասրահներում ու տեղ են գտնում բազմաթիվ անձնական հավաքածուներում: Դե ինչ, նրա աշխատանքները վայելեք ստորև:




© Եվգենի Լուշպին