12:07 , 26 նոյեմբեր, 2013
Արա, ո՞նց եմ ես ջղայնանում էն էպոսագետի վրա, որ բռնել էր պրոֆեսիոնալների տեղը, մետլախչիների էր գործի դրել... հիմա նեռվերներս տեղը կլիներ, շաբաթը մեկ էլ հերթական անզուգական տխմարությունը չէինք լսի սիմվոլից:
Ուրեմն, ամենայն հայոց Նագիզը, հիմա էլ հայտարարել է, որ այսօրվանից նստացույց է սկսում նախագահականի դիմաց, իսկ ամսի 29-ին հանրահավաք է անելու (բազմատասնյականոց ամբոխներ են հավաքվելու... տենց երևի մի 30 հոգի... Հայրիկյանի տնեցիք էլ հետը)՝ «Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով:
Дальше по тектсту. արդեն գնում ա այդքան սովորական դարձած հայրիկյանական մառազմը՝ բռնապետների, անկախականության, իր անփոխարինելիության ու ամենախելացիության, ԿԳԲ-ի, իր ամենանկախականությանը, լուսավոր Եվրոպայի, մութ սովետի մասին:
Մի խոսքով, լուսավոր Եվրոպայի ջատագովների շարքերը ավելի են ստվարանում ու բռնապետ Պուծինի դեմ պայքարն այժմ ունի երկու կարկառուն առաջնորդ՝ Թաթիկախոցվածն ու Սաքունցը...