12:02 , 26 նոյեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում .
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է երեկ հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Մյուս երկու վիրավորներն են Գեորգի Փիրաշվիլին և Գեորգի Մուկբանիանին: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ վերջիններս «ռազբորկան» անցկացրել թմրանյութերի հետ կապված, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա: Ձերբակալվել է 6 մարդ:
SHAMSHYAN.com-ը երեկ ուշ երեկոյան տեղեկացրել էր, որ կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի մաքսային անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել էին, որ կրակոցների ձայները լսվել են հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ եղել են զոհեր և վիրավորներ: SHAMSHYAN.com-ը փորձել է լուրի իսկությունը պարզել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և պատկան մարմիններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ