Ֆրանսիայի սենատը մերժել է շքեղության 75 %-անոց հարկի սահմանումը


23:39 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիացի սենատորները որոշել են չհաստատել գերշահույթի նկատմամբ 75 %-անոց հարկի ներմուծումը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

75 %-անոց «շքեղության հարկը» Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզարշավի կենտրոնական խոստումներից էր: Նոր հարկը պետք է տարածվեր այն բոլոր ֆիզիկական անձանց վրա, ում ամենամյա շահույթը գերազանում է մեկ միլիոն եվրոն: Այս օրինագիծը կյանքի կոչելուն խանգարել է Սահմանադրական խորհուրդը, որն այն հակասահմանադրական է համարել: 

Ի պատասխան դրան՝ կառավարությունը նոր սխեմա է առաջարկել, 75 %-անոց հարկ դնել այն բոլոր ձեռնարկությունների վրա, որոնք իրենց աշխատակիցներին մեկ միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ են վճարում: 

Քանի որ Սենատը չի հաստատել այս հարկը, օրինագիծը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում: