22:58 , 25 նոյեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Կալիֆոռնիայում բնակվող18-ամյա Լեսլի Ռիվերան քաղցկեղով հիվանդ է: Խիզախ աղջիկը վերջին մի քանի ամիսն անց է կացրել` պայքարելով սպիտակարյունության ագրեսիվ տեսակի դեմ: Անցած շաբաթ իրականություն է դարձել հիվանդ աղջկա երազանքը` նա ամուսնացել է իր սիրելիի հետ: Աղջկան մնացել է մի քանի ամսվա կյանք և նա ցանկացել է, որպեսզի իր վերջին ցանկությունն իրականություն դառնա: Հիվանդության ողջ ընթացքում նրա ընկերը` Դենիել Մենդեզը եղել է Լեսլիի կողքին և հոգ տարել նրա մասին:







