366 հազար մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ


22:46 , 25 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սևանա լիճ է բացթողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ և 166 հազար հատ գեղարքունի տեսակների մանրաձուկ: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարությունը: Մանրաձուկը գնել են «Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ»-ից՝ նրանց հետ կնքված պայամանագրերի պահանջներով: 

Մանրաձունկը բաց են թողել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին: Ծրագիրն արժեցել է 60 մլն դրամ:

Բացի դրանից Բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Ոստիկանությունը ստորագրել են եռակողմ միջոցառումների ծրագիր, որով դեկտեմբերի 5-ից մինչև 25-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսն արգելվում է: